Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին ռուսական բիզնեսի համար առկա լավ պայմանների համար
02.12.2013,
19:40
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը հանրապետությունում ռուսական բիզնեսի համար ստեղծված բարենպաստ պայմանների համար և հույս հայտնեց, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունն այս տարի կգերազանցի նախորդ տարվա 1.2 միլիարդ դոլարի ցուցանիշը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը հանրապետությունում ռուսական բիզնեսի համար ստեղծված բարենպաստ պայմանների համար և հույս հայտնեց, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունն այս տարի կգերազանցի նախորդ տարվա 1.2 միլիարդ դոլարի ցուցանիշը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահը նշեց, որ այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 1 միլիարդ դոլար։ «Մենք ակնհայտորեն կարող ենք գերազանցել նախորդ տարվա ապրանքաշրջանառությունը (մոտ 1.2 միլիարդ` խմբ.)»,– ասաց Ռուսաստանի նախագահը։ Նա ընդգծեց, որ ՌԴ–ն մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր թե ապրանքաշրջանառությամբ, թե ներդրումների ծավալով։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ Հայաստանի կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ներդրումների, ռուսական բիզնեսի համար»,– ասաց Պուտինը։
«Վստահ եմ, որ եթե մենք իրականացնում ենք (իսկ ես դրա համար էական արգելքներ չեմ տեսնում) Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ծրագրեր, ապա համատեղ աշխատանքի հնարավորություններն էլ ավելի կմեծանան»,– ասաց ՌԴ նախագահը։
Սարգսյանն իր հերթին նշեց նաև ապրանքաշրջանառության զարգացման դրական միտումները։ Մասնավորապես, նա շատ կարևոր համարեց Հայաստանի համար այն, որ այդ հանրապետության արտահանումը երկկողմ համագործակցության շրջանակներում աճել է 25 տոկոսով։ «Մենք կանենք ամեն ինչ, որ բազմապատկենք այն դրական արդյունքները, որոնց հասել ենք վերջին տարիներին»,– ասաց Հայաստանի նախագահը։
Հանրապետության առաջնորդն ընդգծեց նաև, որ կարճ ժամանակում կարևոր քայլեր կատարվեցին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման համատեքստում, «որոնք թույլ կտան բարձրացնել մեր հարաբերությունները սկզբունքորեն նոր մակարդակի»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-