Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը

17.01.2018, 11:09
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
Քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում մի մեծ թիմի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի մերձ շրջանակների համակրանքն Արմեն Գևորգյանի կողմն է», – նշում են հոդվածի հեղինակները։

Օրաթերթը նաև նշում է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր և դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղևորությունների ու հանդիպումների մեջ էր:

Ինչպես գրում էր հայկական մամուլը, նա ևս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում։

«Շրջանառվում են նաև այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլոց», – նշվում է հոդվածում։–0–