Պետդումայի պատգամավորները ծաղկեպսակներ կդնեն Գյումրիում զոհված ընտանիքի հիշատակին
22.01.2015,
15:26
Այսօր ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ կայցելեն Գյումրիի` ծաղկեպսակներ դրելու յոթ հոգանոց զոհված ընտանիքի հիշատակին և հանդիպելու քաղաքի բնակչության հետ, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, անվտանգության և հակակոռուպցիոն հարցերի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ կայցելեն Գյումրիի` ծաղկեպսակներ դրելու յոթ հոգանոց զոհված ընտանիքի հիշատակին և հանդիպելու քաղաքի բնակչության հետ, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, անվտանգության և հակակոռուպցիոն հարցերի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Ինչպես նշել է Ռեզնիկը պատգամավորների խմբում ընդգրկված են ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, նույն հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրուտովը։
«Մենք Գյումրի ենք գնում կարճ ժամանակով, ընդամենը 2 օր։ Այսօր մեկնում ենք։ Մեր առաքելությունն է ծաղկեպսակներ դնել սպանության հետևանքով զոհված ընտանիքի գերեզմանին»,– ասել է Ռեզնիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախատեսում ենք հանդիպումներ Հայաստանի խորհրդարանում, այնուհետև Գյումրիի ղեկավարների հետ, ինչպես նաև Գյումրու բնակիչների հետ։ Մենք պետք է զրուցենք նրանց հետ, բացատրենք մեր դիրքորոշումը»,–ավելացրել է պատգամավորը։–0–