Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը Ռուսաստանից 47 մլն. դոլարի և 130 մլն. ռուբլու չափով անհատուց օգնություն կստանա

26.03.2015, 14:44
Հայաստանի կառավարույունը հինգշաբթի նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում ՀՀ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը Հայաստանին անհատույց օժանդակություն կտրամադրի 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով։
   Հայաստանը Ռուսաստանից 47 մլն. դոլարի և 130 մլն. ռուբլու չափով անհատուց  օգնություն կստանա
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարույունը հինգշաբթի նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում ՀՀ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը Հայաստանին անհատույց օժանդակություն կտրամադրի 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով։

Ինչպես նշեց, նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, միջոցները տրամադրվում են ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակում։

«Միջոցները կտրամադրվեն «Ճանապարհային քարտեզով» նախատեսված Հայաստանը Մաքսային Միությանը  և ԵՏՄ–ին միավորող,վեց հիմնական ուղղությունների` մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորում, սանիտարական, ֆիտոսանիտար և անասնաբուժական միջոցառոըմների իրականացում, վիճակագրություն, արդյունաբերություն և ընդհանուր իրազեկում»,–ասաց Սաֆարյանը։

Նախատեսվում է, որ միջոցները Հայաստանին կտրամադրվեն 2015 թվականին` երեք տարվա ընթացքում։

Նախատեսվող միջոցների շրջանակում  ռուսական կողմը Հայաստանին կապահովի համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:

Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում  պայմանագիր են ստորագրել ԵՏՄ–ի մասին, որը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2–ից, ԵՏՄ–ին միացել է Հայաստանը։ -0-