Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Տիգրան Սարգսյանը մեծ քաղաքականություն է վերադառնում. Քաղտեխնոլոգ

19.10.2015, 18:58
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը պլացդարմ կդառնա մեծ քաղաքականություն նրա վերադարձի համար
Տիգրան Սարգսյանը մեծ քաղաքականություն է վերադառնում. Քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը պլացդարմ կդառնա մեծ քաղաքականություն նրա վերադարձի համար, կարծում է քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Ղազախստանի Բորովոյում պետությունների ղեկավարների մակարդակով կազմակերպված ԵՏՀ գագաթնաժողովին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները պայմանավորվել են այն հարցի շուրջ, թե ով է փոխարինելու Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ–ի գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանը ներկայացնող Տիգրան Սարգսյանը։ Խրիստենկոյի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարին։

«Կարծում եմ, որ Սարգսյանի վերադարձը Հայաստանի քաղաքական դաշտ ակտիվորեն նախապատրաստվել է, և սա հարկավոր է հաշվի առնել` որպես կարևոր գործոն երկրում սպասվող ներքաղաքական տեղափոխությունների ժամանակ», – երկուշաբթի լրագրողներին ասաց Հակոբյանը։

Միաժամանակ «Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով`այն մարդու անձը, ով կընտրվի ԵՏՀ կոլեգիայի նախագահ, ինքնին նշանակություն չի ունենա, քանի որ հիմնական խնդիրը պետք է դառնա ԵՏՄ–ում Հայաստանի շահերի ներկայացումը։  

«Այդ պաշտոնում  Տիգրան Սարգսյանի նշանակման պատճառների թվում նշվում են նրա սերտ կապերը միջազգային տարբեր կառույցներում, սակայն դրանք չեն գործի, եթե այդ կառույցները չունենան համապատասխան քաղաքական շահեր», – ասաց Պողոսյանը։

ՀՀԿ–ից պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն իր հերթին Սարգսյանի թեկնածությունը համարում է առավել օպտիմալ այդ պաշտոնի համար։

Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2008–2014 թթ.–ին, իսկ մինչ այդ տասը տարի շարունակ գլխավորել է Հայաստանի կենտրոնական բանկը։–0–