Սարգսյան. Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ` ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելության համատեքստում
29.09.2015,
16:57
Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ` ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելության համատեքստում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ` ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելության համատեքստում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
«Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,–նշել է երկրի ղեկավարը:
Հանրապետության նախագահնը նշել է, որ չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից Հայաստանն իր մասնակցությունն է բերել Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում հայերը մասնակցում են «Վճռական աջակցություն» առաքելությանը և, բազմիցս արված հայտարարությունների համաձայն, Հայաստանը միջազգային գործընկերների հետ կմնա այնքան, որքան անհրաժեշտ է:
«Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Նախագահն իր խոսքում նշել է, որ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ և թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: «Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»,–եզրափակել է Հայաստանի նախագահը:–0–