Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա

10.10.2013, 19:43
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքներով հայտարարվել է ՄՄ–ին Հայաստանի անդամակցության մտադրության և հետագայում Եվրասիական միության ձևավորման մասնակցության մասին։ -0-