Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ԱԺ փոխնախագահն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

08.10.2013, 17:01
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8–11–ը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ փոխնախագահն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8–11–ը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսված է փոխնախագահի հանդիպումը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության գլխավոր քարտուղար–ղեկավար Ալեքսեյ Սերգեևի հետ Տավրիկյան պալատում։

«Հոկտեմբերի 11–ին Շարմազանովը կմասնակցի հռչակավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված միջոցառմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–