Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի նշանակում փոխհարաբերությունների զարգացման դադարեցում Եվրոպայի հետ. ՀՀԿ

Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի նշանակում փոխհարաբերությունների զարգացման դադարեցում Եվրոպայի հետ. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միացումը Մաքսային միությանը չի նշանակում հարաբերությունների զարգացման դադարեցում Եվրոպայի հետ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ՄՄ–ին անդամակցելու որոշումն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չէր, քանի որ ՀՀԿ–ն միշտ նշել է ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում և միաժամանակ երկխոսության խորացման անհրաժեշտությունը եվրոպացի գործընկերների հետ։

Ըստ նրա, ի հակառակ տարբեր վերլուծաբանների և քաղաքական գործիչների զանազան պնդումների, Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2013 թվականին ստացել է ինչպես Բրյուսելի, այնպես էլ Մոսկվայի օժանդակությունը, որոնք ըմբռնումով են մոտենում Հայաստանի դիրքորոշմանը։

«Հայաստանը խորացրել է և կշարունակի խորացնել հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ, և ավելին, Հայաստանն ու ՀՀԿ–ն կարծում են, որ անդամակցությունը Մաքսային միությանը բխում է պետական շահերից։ Դա տնտեսական նոր հնարավորություններ կբացի մեր տնտեսվարող սուբյեկտների համար։ Եվրասիական շուկան մեր տնտեսության զարգացման մեծ տնտեսական հարթակ է»,– ասաց Շարմազանովը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ եվրոպացի գործընկերները կողմ են Հայաստանի որոշմանը և հայտնել են փոխհարաբերությունները շարունակելու պատրաստակամության մասին։

«Վիլնյուսյան գագաթնաժողովը ցույց է տալիս, որ բոլոր հոռետեսները, ովքեր հայտարարում էին ԵՄ–ի հետ փոխհարաբերությունների դադարեցման մասին, սխալվեցին։ Մեր եվրոպացի գործընկերները տեսնում են այն դրական բարեփոխումները, որոնք իրականացվում են երկրում, և Եվրոպան պատրաստ է դրանք շարունակել, որպեսզի Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնա»,– ասաց Շարմազանովը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ -0- -

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:19 26.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×