Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ամբողջությամբ կկիսեն պատասխանատվությունը և համատեղ կլուծեն խնդիրները

19.02.2016, 16:10
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ամբողջությամբ կկիսեն պատասխանատվությունը և համտեղ կլուծեն երկրի խնդիրները, ուրբաթ խորհրդարանի արտահեթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը:
  ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ամբողջությամբ կկիսեն պատասխանատվությունը և համատեղ կլուծեն խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ամբողջությամբ կկիսեն պատասխանատվությունը և համտեղ կլուծեն երկրի խնդիրները, ուրբաթ խորհրդարանի արտահեթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը, հայտնում է «Նովոստի-Արմենիան» :

Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ քննարկում է «Կառավարության կառուցվածքի  մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը` համաձայն որի Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է առանձնանա Տարածքային կառավարման նախարարությունից

Շարմազանովն ընդգծեց, որ եկող շաբաթ կստորագրվի ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի համաձայնության հուշագիրը, որում կնշվի համագործակցության հիմնական ուղենիշերը։

«Չեմ կարծում,  թե  ապագա նախարարներից դժվարի կլինի տեղեկանալ իրենց գործունեության և աշխատանքի տեսլականի մասին: Նրանք բաց և հրապարակային են, և կարող եմ հայտարարել, որ կառավարություն են գալիս պատասխանատվությունն ամբողջությամբ կլիսելու և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,-ասաց Շարմազանովը:

Տարանջատվող նախարարությունները, որոնք կառավարության կառուցվածքի օպտիմալացման նպատակով միավորվել էին 2014 թվականին, առանձնանում են պայմանավորված` ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությամբ, համաձայն որի ՀՅԴ-ին կտրվի երեք նախարարական և երկու մարզպետական աթոռ: -0-