Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքը Transparency International–ի Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում

Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքը Transparency International–ի Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքը Transparency International Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում` աշխարհի 177 երկրների ցանկում զբաղեցնելով 94–րդ տեղը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» վարկանիշում 2012թ.–ի ընթացքում 176 երկրների շրջանում Հայաստանը 34 միավորով 105–112–րդ տեղերը կիսում էր Ալժիրի, Բոլիվիային, Գամբիայի, Կոսովոյի, Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։

 «Վերջին տարում Հայաստանը փոքր–ինչ բարելավեց իր ցուցանիշը, ինչը սակայն պայմանավորված է ոչ այդքան երկրում անցկացված իրավիճակի բարելավման աշխատանքով, որքան մյուս երկրների վարկանիշի նվազումով»,– ասաց Հոկտանյանը։

Նա նշեց, որ ցուցիչը կազմվում է տարբեր միջազգային կառույցների կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա և Հայաստանի դիրքի բարելավումը կապված է միայն Համաշխարհային բանկի հետազոտության դրական տվյալների հետ, որը ազդեցություն ունեցավ երկրի միջին ցուցանիշի հաշվարկի վրա։

Ըստ նրա, առաջին տեղը (91 միավոր) կիսել են Դանիան և Նոր Զելանդիան, որոնք մշտապես ընդգրկվում են քիչ կոռումպացված երկրների հնգյակում, իսկ վատագույն արդյունքները վերաբերում են Աֆղանստանին, Հյուսիսային Կորեային և Սոմալիին (8–ական միավոր)։  

Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի երկրներին, ապա, ինչպես նշեց Հոկտանյանը, Հայաստանն առաջ է անցել Մոլդովայից (102–րդ տեղ` 35 միավոր)։ Իսկ անմիջական հարևաններից զիջել է Թուրքիային և Վրաստանին (համապատասխանաբար 50 և 49 միավոր կա 53–րդ և 55–րդ տեղեր)։

Միաժամանակ ըստ նրա, Ադրբեջանը (127–րդ տեղ` 28 միավոր) և Իրանը (144–րդ տեղ` 25 միավոր) հետ են մնում Հայաստանից, ինչպես Մաքսային միության բոլոր երկրները` Ռուսաստանը (28 միավոր), Ղազախստանը (26 միավոր), Բելառուսը (29 միավոր)։

«Ընդհանուր առմամբ ցուցիչը ցույց է տալիս, որ գրեթե ամբողջ տարածաշրջանում բավական բարձր է կոռումպացվածությունը, և, չնայած Հայաստանի ցուցանիշը  համեմատաբար վատը չէ, ամեն դեպքում իրավիճակը դեռևս բավական բարդ է»,–ասաց Հոկտանյանը։

Transparency International-ն իր ինդեքսը կազմում է 1995 թվականից՝ տեղաբաշխելով երկրները պետական հատվածում կոռուպցիայի տարածման աստիճանով:

Երկրին տրվող ինդեքսը նշում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը և հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բարձր կոռուպցիա ունեցող, իսկ 100-ը՝ երկրում կոռումպացվածության բացակայություն:

Վարկանիշը կազմելիս` Transparency International-ի կողմից դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր ձևերը, ներառյալ` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պաշտոնյաների մասնակցությունը պետական պատվերների կատարումից ստացված շահույթի բաշխմանը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսում: Գնահատվում է նաև կառավարության կողմից տարվող հակակոռուպցիոն քայլերի արդյունավետությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:21 03.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×