Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Դավթյանը բացառում է Հայաստանում USAID–ի հետ կապված ռուսական սցենարի կրկնվելու հավանականությունը

29.09.2012, 11:46
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը շաբաթ օրը հայտնել է, որ բացառում է Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ կապված ռուսականս ցենարի կրկնման հավանականությունը։
Դավթյանը բացառում է Հայաստանում USAID–ի հետ կապված ռուսական սցենարի կրկնվելու հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը շաբաթ օրը հայտնել է, որ բացառում է Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ կապված ռուսականս ցենարի կրկնման հավանականությունը։

USAID–ն, որը ռուսական ոչ առտևտրային կազմակերպությունների խոշորագույն արտասահմանյան հովանավորն է, ռուսական կողմի պահանջով հոկտեմբերի 1–ից դադարեցնում է ՌԴ–ում աշխատանքը։ Մոսկվայում համարեցին, որ Ռուսաստանում գործակալության ներկայացուցիչների աշխատանքի բնույթը ոչ միշտ է համապատասխանել երկկողմ մարդասիրական համագործակցության զարգացման աջակցման հայտարարված նպատկաներին։ Մասնավորապես, ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ–ն, USAID–ին փորձել է դրամաշնորհների տրամադրման միջոցով ազդել  Ռուսաստանի քաղաքական գործընթացների վրա։

«USAID–ն Հայաստանում բավականին հետաքրքիր ծրագրեր է իրականացնում, որոնք իսկապես աջակցում են երկրի տնտեսական աճին։ Դրանք այն դրամաշնորհներն են, որոնք մեզ որևէ ֆինանսական կախվածության մեջ չեն դնում»,– շաբաթ օրն ասել է նախարարը` USAID–ի կողմից նաև սոցիալական ոլորտում տնտեսական աճի բարեփոխումների աջակցման համար Հայաստանին 14,6 մլն դոլար հատկացնելու մասին փաստաթղթի ստորագրումից հետո։

USAID–ի կողմից 14,6 մլն դոլարի հատկացումը 2010թ.–ին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 56 մլն դոլարի չափով «Առավել մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի զարգացման աջակցության մասին» և «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման աջակցության մասին» ստորագրված համաձայնագրերի լրացումն է։ 

«Եթե մենք ռուսական սցենարի առումով մտավախություններ ունենայինք, արդյո՞ք մենք այսօր կստորագրեինք այդ փաստաթղթերը»,– ավելացրել է Դավթյանը։

USAID երևանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը զերծ մնաց մեկնաբանություններից` ծիծաղելով ի պատասխան ուղղված հարցի, միաժամանակ տեղեկատվություն չներկայացրեց USAID կողմից Հայաստանի տարբեր կառուցվածքների ֆինանսավորման ընդհանուր ծավալի մասին։ –0–