Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

12.12.2017, 15:45
Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը:
Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: -0-