Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետը քվեարկեց հանուն երկրի կայուն ապագայի

06.12.2015, 13:10
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկեց «հանուն Հայաստանի կայուն ապագայի և զարգացման»։
ՀՀ վարչապետը քվեարկեց հանուն երկրի կայուն ապագայի

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին քվեարկեց «հանուն Հայաստանի կայուն ապագայի և զարգացման», հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Վարչապետը վստահություն հայտնեց, որ այս օրը «բարի կլինի հայ ժողովրդի համար»։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ և թափանցիկ», – ընդգծեց Աբրահամյանը` կոչ անելով իր համախոհներին լինել անաչառ և չմատուցել «արջի ծառայություններ»։

Նա ավելացրեց, որ 11։30–ի դրությամբ նա չի լսել ընտրատեղամասերում գրանացված որևէ լուրջ միջադեպի մասին։

Ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–