Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանը հնարավորություններով և այլընտրանքներով ռազմավարական կարևոր երկիր տեսնել. Հեֆերն

19.12.2014, 14:35
Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանը հնարավորություններով և այլընտրանքներով ռազմավարական կարևոր երկիր տեսնել.  հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանը հնարավորություններով և այլընտրանքներով ռազմավարական կարևոր երկիր տեսնել. Հեֆերն
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանը հնարավորություններով և այլընտրանքներով ռազմավարական կարևոր երկիր տեսնել.  հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

«Մենք ցանկանում ենք օգնել, որ Հայաստանը հնարավորություններով և այլընտրանքներով ռազմավարական կարևոր երկիր դառնա։ Դա պետք է ցանկացած երկրի։ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ցանկանում են խորացնել համագործակցությունը ցանկացած ոլորտում, որտեղ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի»,– ասաց Հեֆերնը։ 

Ըստ նրա, թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց նույնպես արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ և ցանկանում է շարունակել փոխգործակցությունն Արևմուտքի հետ փոխշահավետ պայմաններով, ինչը բնական է, «քանի որ այստեղ չկան հաղթողներ և պարտվածներ»։ 

Նա ընդգծեց, որ Վաշինգտոնը նախատեսում է Հայաստանում խթանել միջազգային արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ազատ ԶԼՄ–ների կայացումը։ 

«Երևանի հետ Վաշինգտոնի համագործակցությունն ամուր է և հիմնվում է իրական արժեքների վրա։ Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խորը կապեր ունենալ, ցանկանում ենք զարգացնել երիտասարդության, տարբեր խմբերի, մասնավորապես, ՏՏ ոլորտում նորարարների հմտությունները, քանի որ համարում ենք, որ Հայաստանի ապագան գիտատար տնտեսությունն է»,– նշեց Հեֆերնը։ -0-