Ոչ իշխանամետ խորհրդարանական խմբակցությունները գազային համաձայնագրերի քվեարկության հետ կապված հայցով կարող են դիմել Հայաստանի ՍԴ

Ոչ իշխանամետ խորհրդարանական խմբակցությունները գազային համաձայնագրերի քվեարկության հետ կապված հայցով կարող են դիմել Հայաստանի ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հավաքել են Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ հայ–ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը ոչ լեգիտիմ են համարում։

Այս մասին հայտնեց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ելույթ ունենալով խորհրդարանի շենքի մոտ` «ՀայՌուսգազարդում» կառավարության 20–տոկոսանոց բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու դեմ ակցիայի մասնակիցների առջև, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստում վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի ոլորտում հայ–ռուսական համաձայնագրերը, ինչպես նաև գազի գնագոյացման և ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման հարցերը։ Քանի որ, ինչպես հայտնեց խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմությունն ինչ–որ ձևով մի շարք պատգամավորներից վերցրել է էլեկտրոնային քվեարկության քարտերը, քվեարկությունն անցկացվել է ձեռքեր բարձրացնելու և հաշվիչ հանձնաժողովի կողմից ձայների հաշվարկման միջոցով։ Քվեարկությունը կայացել է ոչ իշխանամետ խմբակցությունների բացակայության պայմաններում։

Զոհրաբյանն ընդգծեց, որ հաշվիչ հանձնաժողովի կազմում 7 հոգի է, որոնցից չորսը` ոչ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները, լքել են նիստերի դահլիճը, և հանձնաժողովը շարունակել է աշխատել երեք հոգանոց կազմով։ Ելնելով դրանից` նա քվեարկության արդյունքները կեղծված է համարում։

«Այսօր մենք դարձանք օրենքի կոպիտ խախտման վկաներ։ Չորս խմբակցություններ, որոնք հանդես են գալիս տվյալ համաձայնագրերի վավերացման դեմ, մտադիր են խորհրդատվություններ անցկացնել և հետագա քայլեր մշակել»,– ասաց նա։

ՍԴ Կանոնակարգի 61–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն, բաց քվեարկությունն իրականացվում է նիստի վարողի հայտարարությամբ` էլեկտրոնային համակարգով, 10 վայրկյանի ընթացքում։ Եթե համակարգը չի գործում, ապա ձայները հաշվարկվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:06 23.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×