Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վրացի առաջնորդները չեն մասնակցի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում

20.04.2015, 17:33
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկա չի լինի Երևանում ապրիլի 23-24–ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով անցկացվելիք միջոցառումներին։
Վրացի առաջնորդները չեն մասնակցի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկա չի լինի Երևանում ապրիլի 23-24–ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով անցկացվելիք միջոցառումներին։

«Իր ժամանակին Վրաստանի նախագահի անունով ստացվել է ապրիլի 23-24–ը Երևան այցելելու պաշտոնական հրավեր։ Դիվանագիտական ուղիներով հայ գործընկերներին հայտնել են, որ հենց այդ ժամանակահատվածում Վրաստան է մեկնելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և նրան դիմավորելու է նախագահ Մարգվելաշվիլին»,– երկուշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն։

Ավելի վաղ Վրաստանի կառավարության անդամները չեն հաստատել այն տեղեկությունը, որ ապրիլի 23-24–ին Հայաստան է ժամանելու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի խորհրդարանը նախորդ շաբաթ չի դիտարկել Ախալքալաքի շրջանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի նախաձեռնած հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը։

Անկախ փորձագետների հայտարարությամբ, Վրաստանը չի ճանաչոիմ ցեղասպանությունը հարևան երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատացնելու համար։ -0-