Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Գերմանիան մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը. ԱԳՆ

14.01.2016, 17:48
Գերմանիան ԵԱՀԿ նախագահի կարգավիճակով մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, ասվում է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հայտարարությունում։
Գերմանիան մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիան ԵԱՀԿ նախագահի կարգավիճակով մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, ասվում է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հայտարարությունում։

«Մենք կմասնակցենք Լեռնային Ղարաբաղի, Մերձդենստրի և Հարավային Կովկասի հակամարտությունների լուծմանը և կակտիվացնենք ԵԱՀԿ առաքելությունների աշխատանքը տեղերում»,– ասվում է հայտարարությունում։

ԱԳՆ ղեկավարի խոսքով, Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտությունների ամբողջ ընթացքում` վախ նախազգուշացումից և կանխարգելումից, ճգնաժամային կառավարումից մինչև հաջորդ դիտարկումը հետհակամարտային ժամանակահատվածում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

ԵԱՀԿ–ի նախագահությունը Սերբիայից ԳԴՀ–ին է անցել հունվարի 1–ին։ -0-