Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղարի հայտարարությունը Ղարաբաղում էժանագին քարոզչական հնարք են համարում

09.12.2015, 15:37
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի ստահոդ հայտարարությունն անվանել են էժանագին քարոզչական հնարք:
 Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղարի հայտարարությունը Ղարաբաղում էժանագին քարոզչական հնարք են համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի ստահոդ հայտարարությունն անվանել են էժանագին քարոզչական հնարք:

«Այսօր Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, "Ենի Մուսավաթ" թերթի խնդրանքվ մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական «գոհարները»,-ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես՝ անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին՝ Ադրբեջանի ՊՆ գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման և ոչ կառուցողական գործողությունների մեջ՝ չզլանալով հիշատակել, որ միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ, սակայն թաքցնում են փաստերը:

«Որ ադրբեջանական կողմն է հանդես գալիս առաջնագծում լարվածության ստեղծման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նախաձեռնողի դերում, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Այդ մասին են վկայում այս տարի Բաքվում անցկացված Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված աննախադեպ անդորրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները՝ վստահության միջոցառումների կիրառման անհրաժեշտության, շփման գծից դիպուկահարների հետ քաշման և առաջնագծում տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկներից պաշտոնական Բաքվի հրաժարումը: Հետևաբար լարվածության մեծացման գործում մեղքը հայկական կողմի վրա բարդելը, մեղմ ասած, անհեթեթություն է:

Բայց որ ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն տառապում է ամնեզիայով...»,-ասված է հաղորդագրությունում:-0-