Հայաստանի ԱԺ–ն միաձայն ընդունեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևը
24.03.2015,
12:47
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրվա նիստում միաձայն քվեարկեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրվա նիստում միաձայն քվեարկեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության մասին բանաձևի օգտին։
Հայաստանի խորհրդարանը սկսել է բանաձևի քննարկումը երկուշաբթի։ Չնայած որոշ, այդ թվում` խմբագրման հարցերի շուրջ տարաձայնություններին` խորհրդարանի բոլոր խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին։
Քվեարկության արդյունքները պատգամավորները դիմավորեցին բուռն ծափահարություններով։
Բանաձևի տեքստում, մասնավորպես, ասվում է. «Առաջնորդվելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 11–ի 96 (1) բանաձևով, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի` ՄԱԿ–ի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի կոնվենցիայով», Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության ՄԱԿ–ի` 1968 թվականի նոյեմբերի 26–ի կոնվենցիայով, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս բոլոր միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, հաշվի առնելով դարերի խորքից եկող հայ, հույն և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները` Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը»։
Բանաձևի նախնական տեքստում որպես իրականացված Ցեղասպանության ժամանակահատված նշվում էին 1915-1923 թվականները, սակայն, խորհրդարանը որոշեց չհիշատակել այդ ժամանակահատվածը, քանի որ, տարբեր տվյալներով, հույների և ասորիների ջարդեր կատարվել են նաև մինչև 1915 թվականը։
Բանաձևի նախագիծը կազմել են Հայաստանի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների ներկայացուցիչները։
Ասորիների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր տվյալներով, ոչնչացվել է մոտ 800 հազար ասորի։
Մայիսի 19–ը փոքրասիացի հույների ցեղասպանության Հիշատակի օր է։ 1915 թվականի մարտին Սմիռնա (այժմ` Իզմիր) քաղաքի մոտակայքում և Պոնտի մերձսևծովյան տարածաշրջանում երիտթուրքերն իրականացրել են հույների կոտորած։ Նրանք դրանից ոչ շատ առաջ զորակոչվել են թուրքական բանակ։
Էթնիկ զտումները Թուրքիայի հույն բնակչության նկատմամբ ակտիվ կատարում էին թուրք ազգայնականները Մուստաֆա Քեմալի ղեկավարությամբ 1919-1922 թվականների հույն–թուրքական պատերազմի ժամանակ։ Հենց 1919 թվականի մայիսի 19–ին Սամսունում Քեմալի` ափ իջնելու օրը և համարվում է պոնտացի հույների ցեղասպանության օրը։ Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով, կազմում է 350 հազարից մինչև 1.2 մլն մարդ։ -0-