Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

«Ելք» դաշինքը չի մասնակցում ԱԺ 6–րդ գումարման անդրանիկ նիստին

18.05.2017, 11:18
Ապրիլի 2-ի ընտրություների արդյունքում ձևավորված 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկել է հինգշաբթի Երևանում:
 «Ելք» դաշինքը չի մասնակցում ԱԺ 6–րդ գումարման անդրանիկ նիստին

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 2-ի ընտրություների արդյունքում ձևավորված 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկել է հինգշաբթի Երևանում: Այս մասին Ազգային ժողովից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը: 

Նիստին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդրանիկ նիստը բացել է ամենատարեց պատգամավորը`Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, ով ներկայացնում է ՀՀԿ–ն։

«Ինձ համար մեծ պատիվ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից բացել խորհրդարանի նիստը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, որ ազգային փոքրամասնություններն հնարավորություն ունեն ներկայացված լինելու խորհրդարանում», - իր ելույթում նշեց Հասանովը:

Այնուհետև, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հնչեց Հայաստանի պետական ​​օրհներգը: Նորընտիր խորհրդարանում ընդգրկված են 4 քաղաքական ուժ. ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ՀՅԴ-ն (7 մանդատ):

Առաջին նիստին բացակայում են «Ելք» դաշինքի պատգամավորները։

Այսօրվա նիստում պատգամավորները կընտրեն խորհրդարանի նոր նախագահին, փոխնախագահներին (որոնց թիվը կավելանա մեկով. երկուսը` իշխանամետ և մեկը` ընդդիմադիր): Կընտրվեն նաև խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները:

Մայիսի 11-ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրել են 2017-2022 թթ. կոալիցիոն համաձայնագիր, որում մանրամասն ամրագրված է խորհրդարանական հանրապետությանն հատուկ կոալիցիոն համագործակցության նոր տարրերը:–0–