Երկկողմ գործակցության զարգացման մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Երևանի և Պեկինի միջև
25.03.2015,
20:15
Տարբեր ոլորտներում գործակցության տասնյակից ավելի համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ նախագահի հանդիպման ժամանակ, հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Տարբեր ոլորտներում գործակցության տասնյակից ավելի համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ նախագահի հանդիպման ժամանակ, հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-28–ին պաշտոնական այցով Չինաստանում է` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի հրավերով։
Փաստաթղթերն ուղղված են իրավական, առևտրատնտեսական, տեխնիկատնտեսական, մաքսային, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։
Մասնավորապես, կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հայաստանի և Չինաստանի նախագահները հանդիպման ավարտին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր։
Մինչ Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա:
Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։
«Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ»,– գրել է նախագահը դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։
Պետության ղեկավարը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իր նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: «Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա»,– գրել է Սարգսյանը։
Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ: -0-