Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունները քննադատելը չի ազդի ամերիկա–ադրբեջանական համագործակցության վրա. փորձագետ

24.12.2013, 19:48
ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունները քննադատելը չի ազդի քաղաքական ոլորտում և էներգառեսուրսների մատակարարման ոլորտում ամերիկա–ադրբեջանական համագործակցության վրա, կարծում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունները քննադատելը չի ազդի ամերիկա–ադրբեջանական համագործակցության վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունները քննադատելը չի ազդի քաղաքական ոլորտում և էներգառեսուրսների մատակարարման ոլորտում ամերիկա–ադրբեջանական համագործակցության վրա, կարծում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունների քննադատությունը հիմնականում պայմանավորված էր ընտրություններին ԱՄՆ–ի դիտորդների առաքելությանը թույլ չտալու փաստով», – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց փորձագետը։

Հայրապետյանը նշեց, որ չնայած արձանագրված խախտումներին` Արևմուտքում հնչել են անցած ընտրությունների վերաբերյալ երկակի գնահատականներ, օրինակ` ԵԽԽՎ–ն համարեց, որ այն ադրբեջանցիների կամարտահայտությունն էր։

Հոկտեմբերի 9–ին կայացած Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում համոզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով ստացավ ընտրողների ձայների 84,54 տոկոսը։–0–