Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԶԼՄ–ները հայտնել են իշխանությունների և «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա կազմելու պայմանները

10.05.2018, 12:54
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախօրեին, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կա­ռավարություն կազմավորելու շուրջ:
ԶԼՄ–ները հայտնել են իշխանությունների և «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա կազմելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախօրեին, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կա­ռավարություն կազմավորելու շուրջ:

Ինչպես հայտնում է «Ժամանակ» օրաթերթը, «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, կարծես թե պատ­րաստ է գնալ կոալիցիայի:

Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախա­րարական պորտֆելներ:-0-