Աբրահամյանն ու Մեդվեդևը երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
30.05.2014,
19:04
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ Մինսկում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ Մինսկում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին։ ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:–0–