Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Աբրահամյանի նշանակումը պայմանավորված է նրա` ընդլայնված կոալիցիա ստեղծելու ընդունակությամբ. փորձագետ

14.04.2014, 11:19
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է նրա` ընդլայնված կոալիցիա ստեղծելու ընդունակությամբ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Աբրահամյանի նշանակումը պայմանավորված է նրա` ընդլայնված կոալիցիա ստեղծելու ընդունակությամբ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է նրա` ընդլայնված կոալիցիա ստեղծելու ընդունակությամբ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Կիրակի օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։

«Ակնհայտ է, որ հայ քաղաքական գործիչներից որևէ մեկը, ով ընդունակ է նոր, ավելի ընդլայնված կոալիցիա ստեղծել, ապա դա հենց Աբրահամյանն է, և հիմնականում այդ պատճառով է նախագահն իր ընտրել հենց նրա թեկնածությունը»,– ասել է Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, վարչապետի նշանակման ինտրիգն այն է, թե նոր կառավարությունը, արդյո՞ք, նախորդի պես բաղկացած կլինի երկու կուսակցություններից` ՀՀԿ–ից և «Օրինաց երկրից», թե՞ դա կլինի նոր կոալիցիա, որի կազմում տեսականորեն կարող
են ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունները։

Փորձագետը նշեց, որ Աբրահամյանի թեկնածությունը բավականին ընդունելի է, նախևառաջ, ԲՀԿ–ի համար, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ խոսնակը բարեկամական կապեր ունի (Ծառուկյանի դուստրն Աբրահամյանի որդու կինն է)։  
Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կիրակի հայտարարեց, որ ՀՀԿ–ն չի բացառում քաղաքական այլ ուժերի, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը նոր կառավարության կազմում։ Ըստ նրա, քաղաքական խորհրդատվությունները շարունակվում են։

Ըստ Սահմանադրության, կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։

Հայ գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխող կոալիցիայի կազմում է եղել 2007-2012 թվականներին։ Ամենահին հայկական քաղաքական կուսակցություններից մեկը` Դաշնակցությունը, դուրս է եկել կոալիցիայից 2009 թվականին` ի նշան բողոքի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման դեմ։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նախորդ կոալիցիոն կառավարության կազմում են եղել Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիրը»։ -0-