Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ադրբեջանական կողմը սահմանում արկակոծումներ է իրականացնում

11.11.2016, 13:58
Նախորդ գիշերվա ընթացքում, և այսօր առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը սահմանում արկակոծումներ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ գիշերվա ընթացքում, և այսօր առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

«Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ»,– ասվում է հաղորդագրությունում։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: -0-