Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը սահմանում

02.03.2017, 19:41
Հինգշաբթի օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը սահմանում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակել է 68 արկ:

Ըստ հաղորդագրության, ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: -0-