Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ՀՀ փոխխոսնակ

12.07.2013, 13:54
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, հաղորդում է փոխխոսնակի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ՀՀ փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննադատել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, հաղորդում է փոխխոսնակի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը»,– հայտնել է Շարմազանովը։

Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են մի շարք այլ հարցեր, մասնավորապես զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունում նկատվող դրական դինամիկան: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում: –0–