Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու փաստը չի խախտի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը. փորձագետ
19.06.2013,
16:13
Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու փաստը չի խախտի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու փաստը չի խախտի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
«Կարծում եմ, որ այս երևույթն ավանդական է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական տեխնիկական քաղաքականության համար։ Ըստ էության ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Ռուսաստանն ինչպես շարունակել, այնպես էլ շարունակում է Ադրբեջանին զինամթերք և ռազմական տեխնիկա վաճառել շուկայական գներով, միաժամանակ այդ մատակարարումները փոխհատուցելով արտոնյալ հիմունքներով, իսկ երբեմն էլ գրեթե անվճար համապատասխան տեխնիկա և զինամթերք տրամադրելով հայկական բանակին»,– ասաց Մինասյանը։
Ըստ նրա, թեկուզ շուկայական գներով Ադրբեջանի կողմից գնված տեխնիկան զիջում է զինամթերքի ամենաժամանակակից տեսակներին, սակայն զինամթերքի բոլոր տեսակները, որոնք ստանում է Հայաստանը, հնարավոր է արդիականացնել և փոխհատուցել այդ հարաբերակցությունը։
«Մյուս կողմից, որակական առավելությունը կարող է փոխհատուցել նաև քանակականով։ Այլ կերպ ասած` եթե Ադրբեջանին շուրջ 200 Т-90 տանկ մատակարարվի, ապա նշանակում է, որ Հայաստանը կստանա նախորդ մոդելների նվազագույնը 300 Т-72 տանկ։ Դրանք կարդիականացվեն` հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, հայկական և ղարաբաղյան բանակների առջև կանգնած խնդիրները և ամբողջովին կարող են փոխհատուցել այդ տարբերությունը»,– ասաց փորձագետը։
Ըստ նրա, արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ Ադրբեջանը փաստորեն իր գումարի հաշվին նաև հայկական բանակի վերազինումն է ֆինանսավորում։ «Վերջին հաշվով, գրեթե բոլորը երջանիկ են։ Իլհամ Ալիևը թանկ խաղալիքներ է գնում, որոնք նա ցուցադրելու է նախագահական ընտրությունների նախաշեմին կայանալիք զորահանդեսին, ադրբեջանական հասարակության մի մասը երջանիկ կլինի զորահանդեսին տեսնելով այդ տեխնիկան և կշարունակի հավատալ հեքիաթներին, որ շուտով (ինչպես ասվում է արդեն 20 տարի) Ադրբեջանը կսկսի Ղարաբաղի ազատագրման օպերացիան, Ռուսաստանը երջանիկ է, քանի որ երկնքից ընկած պատվիրատուից շուրջ մեկ միլիարդ կամ գուցե ավելի գումար է ստացել»,– ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես գոհ է, քանի որ դրա արդյունքում իր տանկերը, հրետանիները, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մյուս տեսակները վերազինելու հնարավորություն կստանա։
«Արևմտյան գործընկերները նույնպես երջանիկ են, որովհետև դրա արդյունքում Հայաստանում կուժեղանան հակառուսական տրամադրությունները, և կերջանկանան անգամ Հայաստանում գտնվող այն կազմակերպությունները, որոնք հակառուսական քաղաքականություն են վարում, որովհետև դրա արդյունքում նրանք բավական պարարտ հող կստեղծեն իրենց գործունեության համար»,– կարծում է փորձագետը։
«Ուժերի հավասարակշռությունը չի խախտվում։ Ընդ որում` պետք է նշել, որ հաշվի առնելով Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի վերազինման զուգահեռաբար անցկացվող գործընթացը` ռուսական և հայկական կողմերը սկսել են ուժերի հավասարակշռման պահպանման աշխատանքներն ավելի վաղ, քան այդ մատակարարումները սկսել էին իրականացվել։ Գյումրում ռուսական ռազմակայանի վերազինումը փաստացիորեն ավարտվել է այս տարվա սկզբին։ Բնական է, որ ողջ տեխնիկան` գրեթե դիվիզիոն մակարդակի, չի ուղարկվել ինչ–որ մի տեղ Սիբիրում ժանգոտվելու, համապատասխանաբար, հասկանալի է, թե որտեղ է այդ ամենը գտնվում»,– ավելացրեց նա։-0-