Ադրբեջանին զենք վաճառելու փաստը պետք է մտահոգի հենց վաճառողին. պատգամավոր
19.03.2015,
13:54
Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը պետք է մտահոգի հենց վաճառողին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը պետք է մտահոգի հենց վաճառողին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Մարտի 18–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանին մտահոգում է ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները զարգանում են 1992թ.–ից, և այդ հարցում մեծ դեր, տեղ ու նշանակություն ունի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը։
«Մեզ դա միշտ մտահոգել է (զենքի վաճառքի փաստը), և մենք միշտ այդ մասին արտահայտվել ենք ինչպես փակ քննարկումների ժամանակ, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակում», – ասաց Մելիքյանը` մեկնաբանելով նախագահի խոսքը։
Ըստ նրա, նախագահի ելույթն աննախադեպ էր այն իմաստով, որ այս փաստը պետք է մտահոգի ոչ միայն Հայաստանին, այլ նաև` զենքը վաճառողին։
«Այստեղ շեշտը դրվում է հենց դրա վրա, քանի որ այդ զենքն ուղղվում է մեր, մեր պաշտպանների դեմ, և մեր զինվորների գիտակցության մեջ ձևավորվում է այն ընկալումը, որ նրանց կարող են սպանել ռուսական զենքով», – ասաց Մելիքյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-