Рейтинг@Mail.ru
USD
364.14
EUR
421.38
RUB
4.1956
GEL
139.01
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԼՂՀ ՊՆ–ն հայտնում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձեր է կատարել

12.01.2015, 14:17
ԼՂՀ ՊՆ–ն հայտնում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է կատարել։
ԼՂՀ ՊՆ–ն հայտնում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձեր է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊՆ–ն հայտնում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է կատարել։

«Հունվարի 11-ին ժամը 23:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը` դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:

Հաղորդագրության համաձայն` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:–0– Ա.Թ.