Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

06.05.2017, 15:55
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունը։
Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունը։

Հակառակորդ կողմի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է։

Արցախի պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունն ադրբեջանական հերթական հերյուրանք է անվանում, ընդգծելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Հաղորդման մեջ նշվում է, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմն անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:

«Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,– ընդգծվում է հաղորդման մեջ։ -0–