Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է հրաձգայիյն զինատեսակներից

24.03.2017, 10:34
Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է հրաձգայիյն զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-