Բաքվի շահարկումը ՄԻԵԴ որոշման առիթով կվնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին. Նալբանդյան
18.06.2015,
17:17
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առիթով Ադրբեջանի շահարկումը կարող է վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ջանքերին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առիթով Ադրբեջանի շահարկումը կարող է վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ջանքերին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանական ԶԼՄ–ները նախօրեին տարածել են այդ երկրի ԱԳՆ հայտարարությունը «Չիրագովը և ուրիշները Հայաստանի դեմ» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առիթով, որը հիմնվել է Ադրբեջանի 6 քաղաքացիների` 2005թ.–ի ապրիլի 6–ի հայցի վրա։ Այդ երկրի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ դատարանը բանաձև է ընդունել հայցորդների օգտին։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում կամ հովանու տակ կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ»,– ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով` Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա
«Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին: Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում: Դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում»– նշել է Նալբանդյանը։
ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16–ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլհան Չիրագովի և ուրիշների հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:
ՄԻԵԴ–ը սահմանել է, որ տեղ է գտել սեփականության պաշտպանության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, ինչպես նաև իրավական պաշտպանությանն արդյունավետ միջոցների իրավունքի խախտում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-