Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի արդարադատության նախկին նախարարը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել

26.05.2014, 17:17
Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի ղեկավար–գլխավոր քարտուղար, հայտնեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։
Հայաստանի արդարադատության նախկին նախարարը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի ղեկավար–գլխավոր քարտուղար, հայտնեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Համապատասխան որոշումը ստորագրել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը։

Թովմասյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2014 թվականներին։ -0-