Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ԱԺ խոսնակը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում

07.07.2014, 12:11
Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ խոսնակը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի,  Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի  հետ:   Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված  ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,   ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հուլիսի 7-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: -0-