Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի բացակայությունը խորհրդարանում բարկացրել է ընդդիմությանը

04.02.2015, 18:57
Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի անցել է Վերահսկիչ պալատի` 2014 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն հաշվետվությունը ներկայացրեց նրա տեղակալ Սեյրան Ավագյանը, ինչն առաջացրեց ընդդիմության դժգոհությունը։

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի բացակայությունը խորհրդարանում բարկացրել է ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի անցել է Վերահսկիչ պալատի` 2014 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն հաշվետվությունը ներկայացրեց նրա տեղակալ Սեյրան Ավագյանը, ինչն առաջացրեց ընդդիմության դժգոհությունը։

Այսպես, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց հետաձգել քննարկումը, մինչև ՎՊ նախագահն ինքը գա խորհրդարան։

«Ազգային ժողովի կանոնակարգ–օրենքում հստակ նշված է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պետք է խորհրդարանում ներկայացնի դրա նախագահը։ Հաշվետվության ընթերցումն այլ մարդու կողմից օրենքի խախտում է»,– ասաց պատգամավորը։

Փաշինյանի պահանջին կողմ են ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները, որոնք հայտնել են քննարկումը բոյկոտելու մասին։

Ավագյանն ընդգծեց, որ կարող է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին։

Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ հիմնական զեկուցողը կարող է բացակայել հարգելի պատճառով, և այդ դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը։ -0-