Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում ՀՀ դեսպան

12.07.2017, 12:32
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու և նոր դեսպան նշանակելու մասին։
Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու և նոր դեսպան նշանակելու մասին։

Ինչպես հայտնեցին հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից, Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում դեսպանի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Կոպենհագեն):

Ալեքսանդր Արզումանյանն ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել 1992-93 թվականներին, եղել է ՄԱԿ–ում երկրի մշտական ներկայացուցիչ, իսկ 1996-98 թվականներին զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, եղել է 5–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ -0-