Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԱՄՆ–ի Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

04.05.2016, 12:07
Արևմտյան Վիրջինիան դարձավ Հայոց ցեղասծանությունը ճանաչած ամերիկյան 44–րդ նահանգը։
ԱՄՆ–ի Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Արևմտյան Վիրջինիան դարձավ Հայոց ցեղասծանությունը ճանաչած ամերիկյան 44–րդ նահանգը։ Ինչպես հայտնում է Արևելյան տարածաշրջանի Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, համատապատասխան հայտարարությունը ստորագրել է նահանգապետ Էել Ռեյ Թոմբլինը, ով ավելի վաղ 2016 թվականի ապրիլը նահանգում հայտարարել էր «Ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման» ամիս։

Հղում անելով 1915-1923թթ. ավելի քան 1.5 մլն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների և ազգային այլ փոքրամասնությունների շարունակական ցեղասպանությանը` նահանգապետ Թոմբլինը փաստաթղթում նշում է, որ «ճանաչելով և միշտ հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և անցյալի ու ներկայի ցեղասպանության բոլոր դեպքերը` մենք օգնում ենք պաշտպանել պատմական հիշողությունը, երաշխավորում ենք, որ նմանատիպ վայրագություններ չեն կրկնվի, ինչպես նաև պահպանում ենք զգոնությունն ատելության, հետապնդումների և բռնապետության նկատմամբ»։                                                   

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-