ԱՄՆ–ն ջանասիրաբար կաշխատի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ. դեսպան
24.04.2014,
12:15
ԱՄՆ–ն ջանասիրաբար կաշխատի 2009 թ.–ին ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, լրագրողներին հինգշաբթի ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն ջանասիրաբար կաշխատի 2009 թ.–ին ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, լրագրողներին հինգշաբթի ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թ.–ի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։
«Հուսով եմ, որ արձանագրությունները կվավերացվեն, և այդ ամենի արդյունքում երկրների միջև սահմանը կբացվի և կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ», – ասել է Հեֆերնը։
Ինչպես նախօրեին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից։ Ըստ նախագահի` Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-