ԱՊՀ երկրների կուսակցությունների պատվիրակությունները կքննարկեն վերպետական կուսակցական ձևաչափի ստեղծման հնարավորությունները
12.11.2012,
13:42
ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները, որոնք մասնակցում են երկուշաբթի Երևանում բացված խորհրդակցություններին, կքննարկեն վերպետական կուսակցական ձևաչափի ստեղծման հնարավորությունները, լրագրողներին տեղեկացրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները, որոնք մասնակցում են երկուշաբթի Երևանում բացված խորհրդակցություններին, կքննարկեն վերպետական կուսակցական ձևաչափի ստեղծման հնարավորությունները, լրագրողներին տեղեկացրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»:
«Նման միջոցառումները մեզ թույլ կտան նախևառաջ համախմբել քաղաքական վերնախավերը և քաղաքական կուսակցությունների օրակարգում ներառել միջպետական համագործակցության ծրագրերը»,- նշեց Աշոտյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս միջկուսակցական համագործակցության ձևաչափին, ակտիվորեն աշխատում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ և ավանդական սերտ հարաբերություններ ունի «Եդինայա Ռոսիայի» հետ:
Նա հույս հայտնեց, որ ԱՊՀ տարածքում վերկուսակցական համակարգող մարմնի ստեղծման վերաբերյալ առաջարկը կընդունվի: «Մենք հուսով ենք, որ հաջորդ քայլերը կուղղվեն կամավոր հիմունքով վերպետական, վերկուսակցական քաղաքական ձևաչափի ձևավորմանը»,- ասաց Աշոտյանը:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության անդամ, կուսակցության միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն իր հերթին նշեց, որ երևանյան միջոցառումը կարևոր և նոր քայլ է:
«Բանն այն է, որ Եվրասիական տարածքն այսօր ինտեգրվում է տարբեր ձևերով, տարբեր մակարդակներում: Գոյություն ունեն մեր պետությունների ղեկավարների համապատասխան հայտարարությունները: Արդեն երեք պետություն է համախմբվել Եվրասիական տնտեսական միությունում, իսկ Հայաստանն այդ գործընթացի դիտորդ երկիր է: Մենք մեր հայ գործընկերների և ԱՊՀ մյուս երկրների հետ ստեծղել ենք Զարգացման եվրասիական բանկը: Այսինքն, շարժ կա, և ահա այժմ այդ շարժման նոր փուլը նոր կուսակցական չափումն է»,- ասաց Կլիմովը:
Ըստ նրա՝ այդ ֆորումի հաջորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում:
«Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ նշանակություն ենք տալիս այս միջոցառումներին, պետք է ասեմ, որ Եվրասիական երկխոսության հաջորդ ֆորումի ժամանակ, որի ընթացքում կուսակցական չափման առանձին կլոր սեղան կանցկացվի, այդ իրադարձությանը նվիրված հոդվածների հատուկ ժողովածու կհրատարակվի: Հոդվածների հեղինակներն են Վլադիմիր Պուտինը, Վալենտինա Մատվիենկոն, Սերգեյ Նարիշկինը, Սերգեյ Լավրովը»,- նշեց կուսակցության ներկայացուցիչը:
Նա ավելացրեց, որ այսօր հանդիպման մասնակիցները կփորձեն թղթին հանձնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացի կուսակցական չափման իրենց ընկալումները և կփորձեն խոսել ու մտածել, թե ինչպես մեկ այլ մարմին, մեկ այլ կառույց ստեղծել, որը թույլ կտար համակարգել նախևառաջ հետխորհրդային տարածքի աջ-կենտրոնամետ կուսակցությունների ջանքերը:
«Թեև պետք է նշեմ, որ այն, ինչ մենք անում ենք, հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հետխորհրդային տարածքում»,- նշեց Կլիմովը: Ըստ նրա՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ մասնակիցների կազմը կարող է ընդլայնվել: «Մենք արդեն մի քանի բալկանյան կուսակցություններից հայտեր ենք ստացել: Այսպիսով, մենք իսկապես շատ կարևոր իրադարձությունների շեմին ենք կանգնած, որոնք կապված են մեծ, բազմակողմանի կուսակցական հարթակի առաջացման հետ»,- ամփոփեց Կլիմովը: -0-