Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող

03.02.2015, 17:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Արմեն Գևորգյանը:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող»:-0-