Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները տնտեսական ոլորտում համատեղ գործողությունների ծրագիր են մշակել

29.05.2015, 10:51
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներն ուրբաթ ֆինանսատնտեսական ոլորտում արդիական հարցերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարություն են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները տնտեսական ոլորտում համատեղ գործողությունների ծրագիր են մշակել
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներն ուրբաթ ֆինանսատնտեսական ոլորտում արդիական հարցերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարություն են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթղթերն ընդգրկում են 2014 թվականին ԱՊՀ պետությունների նորարարական գործակցության միջպետական ծրագրի իրագործման ընթացքը մինչև 2020 թվականը։ Բացի այդ, դիտարկվում է ԱՊՀ պետությունների` մինչև 2020 թվականը միջտարածաշրջանային և սահմանամերձ գործակցության հայեցակարգը և դրա իրագործման միջոցառումների ծրագիրը։ Կետերից մեկը նաև գործակցության հիմնական ուղղություններն են անտառատնտեսության և անտառային արդյունաբերության բնագավառում մինչև 2025 թվականը, 2016-2020 թվականների համար մշակույթի բնագավառում հիմնական միջոցառումները։

Փաստաթղթերը նաև անդրադառնում են վերահսկողության միավորված համակարգի և ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական դրության գնահատման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները մինչև 2020 թվականը։ Կետերից մեկն ընդգրկում է անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը երրորդ երկրների քաղաքացիների և ԱՊՀ տարածք մեկնող առանց քաղաքացիության անձանց հաշվառման միասնական համակարգը։ Ստորագրած փաստաթղթերն ընդգրկում են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացումը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է ուրբաթ Ղազախստանում։ Նիստում ենթադրվում է ընդհանուր առմամբ դիտարկել 20 փաստաթուղթ։ Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 30–ին Դուշանբեում։ -0-