Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

Համագործակցությունն ԱՊՀ շրջանակում օգտակար է Հայաստանի համար. նախագահ

09.04.2015, 21:24
Համագործակցությունն ԱՊՀ շրջանակում օգտակար է Հայաստանի համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Համագործակցությունն ԱՊՀ շրջանակում օգտակար է Հայաստանի համար. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համագործակցությունն ԱՊՀ շրջանակում օգտակար է Հայաստանի համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք մեզ համարում ենք ԱՊՀ–ի ակտիվ անդամ և միշտ հանդես ենք գալիս տարատեսակ նախաձեռնություններով։ Մենք նաև այդ միության գրեթե բոլոր մարմինների անդամն ենք։ ԱՊՀ–ի շրջանակում իրականացվող համագործակցությունը շատ օգտակար է Հայաստանի համար», – նշել է նախագահը։

Նրա խոսքերով` Հայաստանը ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացրած առաջին երկրներից է, և այս հարցում կազմակերպությունն օգնել է պահպանել բազմաթիվ տնտեսական կապեր, ինչը բավականին կարևոր հանգամանք է։

Նախագահը նաև կարևորել է ԱՊՀ–ի շրջանակում համագործակցությունը  ռազմական և պաշտպանական տեսանկյունից` ավելացնելով, որ այս ոլորտում ակտիվ աշխատանք է ընթանում։

«Կարծում եմ, որ դեռ հնարավոր չէ ոչնչով փոխարինել ԱՊՀ–ի շրջանակում իրականացվող հումանիտար համագործակցությունը, քանի որ մենք շատ երկար ժամանակ ապրել ենք կողք–կողքի` միևնույն երկրի սահմաններում, և մեզ մոտ ձևավորվել են շատ ամուր կապեր, և հիմա, անկախության պայմաններում, անհրաժեշտ է դրանք ամրապնդել կամ գոնե չկորցնել», – ավելացրել է Սարգսյանը։–0–