Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Առավոտյան ուղիղ ժամը ութին Հայաստանում բացվել են նախագահական ընտրությունների քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը

18.02.2013, 09:20
ՀՀ նախագահական ընտրությունները մեկնարկեցին Հայաստանում: Երկրի ողջ տարածքում առավոտյան ուղիղ ժամը ութին բացվել է 1988 ընտրատեղամաս: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:
Առավոտյան ուղիղ ժամը ութին Հայաստանում բացվել են նախագահական ընտրությունների քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունները մեկնարկեցին Հայաստանում: Երկրի ողջ տարածքում առավոտյան ուղիղ ժամը ութին բացվել է 1988 ընտրատեղամաս: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` համահանրապետական ընտրություններին կարող է մասնակցել 2 505 980 ընտրող:

Հայկական օրենսդրության համաձայն` ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` ժամը 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքները` յոթ օրից:
Ընտրություններին հետևելու է 26 տեղական հասարակական կազմակերպություններից 6251 ներկայացուցիչ և տասներկու միջազգային կազմակերպություններից 632 դիտորդ, որոնց թվում են` ԺՄՀԻԳ/ԵԱՀԿ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES):

Բացի այդ, ընտրությունների հետևելուն մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ:

Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը տեղի է ունեցել հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում: -0-