Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Արցախի նախագահը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին

16.03.2015, 13:23
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ:
Արցախի նախագահը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  16 մարտի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին:

Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան ցուցումներ:

Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Շահումյանի շրջանը մեծ ներուժ ունի հիդրոէներգիայի արտադրության համար՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը այս ոլորտի զարգացման ուղղությամբ:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-