Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Բակո Սահակյանն Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր է քննարկել ամերիկահայ գործարարների հետ

09.07.2014, 18:46
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ մի խումբ գործարարների և քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանն Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր է քննարկել ամերիկահայ գործարարների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ մի խումբ գործարարների և քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժևորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-