Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

17.05.2018, 18:11
Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին «Նովոստի Արմենիա» թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի նոր քարտուղարն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը: Նա աշխատել է «Transparency International» կազմակերպությունում, պատասխանատու է եղել ընտրական ծրագրերի համար, դասավանդել է Սլավոնական համալսարանում:

Ամուսնացած չէ:-0-