Արքայազն Չարլզը մայիսի 28–30–ին կայցելի Հայաստան
24.05.2013,
16:49
Ուելսի արքայազն Չարլզը թագավորական ընտանիքի առաջին անդամը կդառնա, ով մասնավոր այցով Հայաստան կժամանի, հաղորդում է հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուելսի արքայազն Չարլզը թագավորական ընտանիքի առաջին անդամը կդառնա, ով մասնավոր այցով Հայաստան կժամանի, հաղորդում է հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28–30–ն ընկած ժամանակահատվածում` որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։
«Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿOՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:
Արքայազնն այցելելու է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:
Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք` ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների:
«Երևան, իմ սեր»-ը «ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների` գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:
Բացի այդ, ծրագրով նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ:
Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը:
«Լոնդոնն ունի իր «Հայդ Փարք» զբոսայգին, Երևանն էլ կունենա իր «Հայ Փարքը», որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի»,– նշվում է հաղորդագրության մեջ։ –0–